Մեր Մասին

 

   ԱվտոDrive.am-ը ամբողջ աշխարհի հայ ավտոսիրողների համար է: Այն ԿԵՆՏՐՈՆ հեռուստատեսությամբ հեռարձակվող ԱվտոDrive հաղորդաշարի ինտերնետային անդրադարձն է: Այստեղ զետեղված են հաղորդաշարի բոլոր տեսանյութերը` ըստ ձևաչափային դասակարգման:

2011 թվականի  հունիսին ռեժիսորՄխիթար Հովակիմյանը որոշեց ստեղծել հաղորդաշար, որը լիարժեք կանդրադառնա հայաստանյան ավտոսպորտին,  համաշխարհային ավտոարտադրության ամենահետաքրքիր տեղաշարժերին ու կներկայացնի Հայաստանի ճանապարհներով շրջող մեքենաները ոչ թե գովազդային, այլ իրական տեսանկյունից` անդրադառնալով դրանց ոչ միայն դրական, այլև բացասական կողմերին: Հաղորդաշարի ստեղծման նպատակով կազմվեց ստեղծագործական թիմ, որում աշխատում են Մխիթար Հովակիմյանը` ռեժիսոր,  հայաստանյան և վրաստանյան ավտոմրցություններում բազմաթիվ մրցանակների արժանացած  մրցարշավորդ Արա Վարդգեսյանը` նկարահանումների կազմակերպիչ, Նոնա Գևորգյանը` խմբագիր և պրոֆեսիոնալ մրցարշավորդ Smoke-ը:

Ցանկացած մեքենա ունի իր գնորդը:  Bugatti Veyron-ի, Lamborghini Aventador-ի կամ Ford Shelby Mustang GT 500-ի պես ցանկալի մեքենաների կողքին արդիական են նաև Smart Fortwo-ն,  MINI Paceman-ն ու Kia Picanto-ն: Այնպես որ` ԱվտոDrive հաղորդաշարի ստեղծագործական թիմի կարծիքով, կարևորը ոչ թե մեքենան է` այլ վարորդը: 

 

  • Hits: 16242
0
0
0
s2sdefault